Նախարարը հայտնել է, թե այսուհետ ովքեր կարող են անվճար բուժվել։ Սա կարևոր է բոլորիս համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 13-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություն է կատարել բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների, բնակչությանը (մինչև 18 տարեկան անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերը հաստատելու մասին հրամանում։
Սահմանվել է նոր ցանկ, որը Իրավաբան․net-ը ներկայացնում է ստորև։ Հրամանը ուժի մեջ է մտնում ապրիլի 16-ին։

ՑԱՆԿ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`

1) շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի,

2) կոմատոզ վիճակներ,

3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով),

4) սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյուն ու պակաս և զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն ու ավելի),

5) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ,

6) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

7) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով,

8) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա,

9) տարբեր տեսակի էմբոլիաներ,

10) HELLP-համախտանիշ (հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ,

12) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),

13) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

14) ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի,

15) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով։

2. Այլ հիվանդություններ և վիճակներ`

1) հոգեշարժական գրգռված վիճակներ,

2) ցնորազառանցանքային սուր վիճակներ,

3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,

4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,

5) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),

6) հեմոֆիլիա,

7) ապլաստիկ անեմիա,

8) միելոդիսպլաստիկ համախտանիշ,

9) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,

10) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),

Կնոջը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել հիվանդանոց - yerkir.am

11) սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում),

12) իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում,

13) սիֆիլիսի բոլոր ձևերը։

3. Վարակիչ հիվանդություններ`

1) ժանտախտ,

2) տուլարեմիա,

3) սիբիրյան խոց,

4) դիֆթերիա,

5) կապույտ հազ և հարկապույտ հազ,

6) փայտացում,

7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն,

Զինված ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. 25-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց - MediaLab Newsroom-Laboratory

8) կատաղություն,

9) բծավոր տիֆ (էպիդեմիկ),

10) մալարիա,

11) մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ),

12) թռչնագրիպ,

13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,

14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,

15) բոտուլիզմ,

16) քութեշ (բարդացած ձևերը),

17) մենինգոկոկային վարակ,

18) առաջնային սուր մենինգիտներ,

19) այլ բակտերիային հիվանդություններ,

Երեկ ծեծի ենթարկված երեխաների 4 եղբայրներն ու քույրը տեղափոխվել են հիվանդանոց․ ինչ է կատարվում ընտանիքում | Armlur – Լուրեր Հայաստանից

20) ջրծաղիկ (բարդացած ձևերը),

21) կարմրուկ (բարդացած ձևերը),

22) կարմրախտ (բարդացած ձևերը),

23) սուր վիրուսային հեպատիտներ,

24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),

25) վարակային մոնոնուկլեոզ,

26) առաջնակի սուր բրուցելյոզ,

27) գրիպ (Առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),

28) խոլերա,

29) որովայնային տիֆ և պարատիֆ,

Վիրահատության համար հիվանդանոց տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի — Երկիր Մեդիա

30) այլ սալմոնելոզային վարակներ,

31) շիգելյոզ,

32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,

33) տուբերկուլոզի բոլոր ձևերը,

34) լեպտոսպիրոզ,

35) լեպրա (բոր),

36) լեգիոներների հիվանդություն,

37) Կու տենդ, Բրիլլի հիվանդություն,

38) բնական ծաղիկ,

39) լեյշմանիոզ,

 

Շուշիում հիվանդանոց տեղափոխված փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

40) ատիպիկ թոքաբորբ,

41) սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ,

42) խլնախտ, մելիոիդոզ,

43) նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV),

44) համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:»

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: