Նազենի Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ներկայացրել է նոր ֆոտոշարք, որն իրականացվել է Լոս Անջելեսում, որին կից գրել է. «Չֆոտոշոփած, մի քիչ խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության՝ սա եմ ես: Ճակատագրիս քամիները հեծնած:

Կնոջ ամենաքաղցր ու ազատ տարիքն այն է, երբ վաղուց արդեն և ոչ ոքի ոչինչ չունես ապացուցելու. երբ մժղուկի պես քո անվան շուրջ աղմկողներին իսկապես չես էլ տեսնում, ուր մնաց «նկատես», երբ հիանալի ես քեզ զգում ամենաերիտասարդից մինչև տարեց հետաքրքիր անհատի հետ շփվելուց,

երբ սովորականության մեջ մի աշխարհ արտասովոր բան ես գտնում, երբ այնքան հաշտ ես մարմնիդ բոլոր թուլացող մկանների հետ, որովհետև գործում են կարևորագույն 3- ը՝ առավել քան երբևէ. ուղեղդ, սիրտդ ու կամքդ:Նարբեն ինձ չի նկարում. այլ ամեն անգամ վավերագրում է, իմ ապրածն ու

վերապրածը, իմ կորցրածն ու հենց էդ պահին սրտումս եղածը: Մեր՝ սևուսպիտակի մեջ գունավոր տեսնող Նարբեն: Այս աշխարհի ամենածանր մարտահրավերը ինքդ քեզ չկորցնելն է՝ գլոբալիզացիայի կամ «ընդհանուր»-ի օվկիանոսում:Պտտահողմի մեջ անգամ ես մեկ է ունենալու եմ իմ ուղղությունը, ոչ թե պտտահողմի: Համառությունը համ մայրիկիս էր բնորոշ, համ հայրիկիս»:

Понравилась статья? Поделиться с друзьями: