«Մտածում էի՝ ինչ անեմ, որ ուշագնաց չլինեմ»․ անչափ հուզիչ տեսանյութ

Անդոյի և Օվսիի սիրո պատմությունը ոմանց հայտնի է տիկտոկյան հարթակից, իսկ շատերին հայտնի է դարձել վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Անդոն ի վերջո իրականացրեց իր նպատակը և բեմի վրայից հենց Բաստայի համերգի ընթացքում սիրո խոստովանություն արեց սիրելիին։

Նա այդ մասին ավելի վաղ էր պլանավորել՝ մշակելով դետալ առ դետալ։ Իրականացնելով ծրագրոծը՝ Անդոն բեմի վրա ծնկի իջավ, մատանի նվիրեց Օվսիին և նրան ամուսնության առաջարկ արեց, որին Օվսին բնականաբար դրական արձագանքեց։

Օվսին իսկզբանե տեղյակ չի եղել Անդոյի նպատակի մասին։ Նրա համար անսպասելի է եղել, երբ Բաստան իրենց բեմ է հրավիրել, առավել անսպասելի է եղել հետագա իրադարձությունների ընթացքը։ Օվսին խոստովանում է, որ մի կերպ է կարողացել տիրապետել հուզմունքը։

Անդոն էլ պատմել է, որ իր մոտ այդ գաղափարն առաջացել է, երբ տարիներ առաջ տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ նման կերպ առաջարկություն արելի իր ապագա տիկնոջը։ Հուզառատ տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: