Մկրտիչ Արզումանյանի որդին պատմել է իր կյանքի ամենայուրահատուկ ծննդյան խնջույքի մասին

Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդր Արզումանյանը, ով ևս, կարծես թե, որոշել է ընտրել դերասանի մասնագիտությունը, օրերս դարձավ 14 տարեկան։ BlogNews.am-ի հետ զրույցում Ալեքսանդրը ցանկացավ պատմել իր ամենաստացված ծննդյան օրվա մասին։

«Իմ ամենայուրահատուկ ծնունդը եղել է, երբ ես դարձա 10 տարեկան։ Այդ ժամանակ ընթանում էին «Նվագախմբի երեխաները» սիթքոմ-մյուզիքլի նկարահանումները։ Ծնունդս որոշեցինք միանգամից նշել նկարահանման հրապարակում։ Ես ինձ անչափ ուրախ էի զգում երբ ծնունդիս մասնակցում էին իմ հարազատները և խաղընկերները»,- ջերմորեն հիշում է նա։

Ալեքսանդրը հավատցնում է, որ իրեն միշտ դուր են գալիս բոլոր նվերները և այդ հարցում ինքն այդքան էլ բծախնդիր չէ։
«Իրականում բոլոր նվերները ես համարում եմ յուրահատուկ և կարևոր, որովհետև դրանք նվիրվել են սրտանց»,-բացատում է նա։

Եզրափակելով իր խոսքը՝ Ալեքսանդրը հավատացնում է, որ տորթի մոմերը փչելուց հետո աշխատում է գաղտնի պահել այդ երազանքը։ Նշենք, որ հայտնի դերասանն ու իր որդին արդեն հասցրել են մի քանի նախագծում համատեղ նկարահանվել, իսկ հանդիսատեսն ու հեռուստադիտողը նրանց շատ ջերմ ու սիրով է ընդունել։

Понравилась статья? Поделиться с друзьями: