«Մի աղմկեք հայրենասիրության մասին». Սարգիս Գրիգորյան

Դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը նոր հոլովակ է հրապարակել՝ խոսելով հայրենասերներից: «Շատ դրոշներ, աֆորիզմներ, կոչեր ու փրկության ծրագրեր:

10 կարծիք ու 10 ն էլ իրար հակասող:Խոսել սիրող հայրենասերներ որոնց լսող չկա: Ու ծնվում է աղմուկը. ով ավելի բարձր կաղմկի նրա ձայնն էլ լսելի կլինի: Աղմկելով երկիր չի կառուցվում:

Շշուկ է անհրաժեշտ որ աղոթքդ աստծուն հասցնես: Հանգստություն է անհրաժեշտ որ ունակ լինես մտածել: Ժպիտ է անհրաժեշտ, որ բարին սերմանես: Ու սեր որ էս մղձավանջից ազատվես: Մի աղմկեք հայրենասիրության մասին: Ուզու՞մ էք օգնեք` բան փոխեք, ուրեմն դարձեք զինվորը ձեր գործի ու լուռ

աշխատեք` շատ աշխատեք, հանունի համար աշխատեք ու կտեսնեք` եւ՛ ժպիտ եւ՛ հանգստություն եւ՛ սեր կլինի ու Աստծով կլինի ու կլինի լավ եւ՛ հայրենիքի եւ՛ ընտանիքի եւ՛ քո համար: Մի աղմկեք, պարոնայք մի աղմկեք», — տեսանյութին կից գրել է Սարգիսը: Ավելի վաղ դերասանը ջերմ տեսանյութ էր հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ:

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Մարդկանց սերը չի հետաքրքրում: Որ հարցնես ի՞նչն է կարևոր կասեն սերը, բայց դա միայն խոսքեր են: Բամբասանքներ, ողբերգություններ,

հայհոյանքներ, սուտ, անգրագիտություն` ահա մեզ հետաքրքրող արժեքները: Ցավով եմ ասում դա, բայց փաստը մնում է փաստ: Եթե կարող եմ իմ օրինակով մի փոքր իրավիճակը փոխել, ապա ես պատրաստ եմ», — հրապարակումը մեկնաբանել էր Սարգիս Գրիգորյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: