Միայն «дурак» խաղալ գիտեմ…Տիկտոկեր Վիլենա․ Տեսանյութ

Տիկտոկեր Վիլենան Գրիգի «Զանգիր ասեմ» հաղորդման հյուրն էր: Բազմիցս անդրադարձել ենք այն հայտնիներին, ովքեր տվյալ հաղորդման շրջանակներում խայտառակվել են իրենց գիտելիքների պակասի պատճառով, սակայն պետք է փաստենք, որ նույնիսկ Սոնա

Շահգելդյանը խայտառակվել էր միայն մի թեմայի վերաբերյալ տված պատասխանի հետեւանքով: Իսկ հիմա անդրադառնանք Վիլենային, ով, ցավոք, շատ դեռահասների կուռքն է, սակայն մենք հորդորում ենք ծնողներին արգելել իրենց երեխաներին հետեւել Վիլենային,

ինչպես նաեւ դիտել նրա մասնակցությամբ տվյալ հաղորդումը: Դժվարանում ենք հասկանալ, թե ինչից սկսենք. պարզվում է՝ Վիլենան հայերենի տարրական կետադրություն չգիտի, դեռ մի բան էլ հպարտությամբ ասում է դրա մասին: Հիմա կմտածեք՝ ժամանակակից

աղջիկ է, միգո՞ւցե լեզուներ գիտի, բայց ոչ: Նա նույնիսկ հետեւյալ պարզ նախադասությունը չկարողացավ թարգմանել. «Гарри Поттер и Дары Смерти. Часть 2»: Այս նախադասության մեջ նրան հասկանալի էր միայն Հարրի Փոթերը: Վիլենան նաեւ չէր կարողանում

պատասխանել տրամաբանական հարցերին, չէր կարողանում տարբերել վրացիներին, չէր էլ լսել «Միմինո» հայտնի ֆիլմի մասին, ավելին՝ խոստովանել է, որ ինքը միայն «дурак» խաղալ գիտի: Վիլենան դեռ մի բան էլ հպարտությամբ նշում էր, որ բոլորը հին են, ինքը՝ նոր

ու ժամանակակից, սակայն տպավորություն է, որ Վիլենայի նոր ժամանակներում պարզապես չեն հաճախում դպրոց: Ի դեպ, տիկտոկերն անգամ չէր կարողանում վարժ կարդալ: Ամփոփման փոխարեն, նշենք, որ Գրիգը Վիլենային հաղորդման շրջանակներում ասաց հետեւյալը.

«Ասում ես նոր ես, սակայն ոչ հին բաները գիտես, ոչ՝ նոր»: Հիշեցնենք, որ մի շրջան Վիլեանան իր հետեւորդներից գումար էր վերցնում, որպեսզի թույլ տա հետեւեն իրեն: Կարծում ենք, որ պետք է մի բան էլ Վիլենային գումար տալ, որպեսզի նա ջնջի իր էջերը,

որպեսզի որեւէ երեխա չտեսնի սա ու մտածի՝ ցանկանում է Վիլենայի պես լինել: Հիշեցնենք, որ Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։ Հավելենք, որ սեփական մայրիկին իր հեռախոսում Վիլենան գրանցել է «կյանքիս տորմուզ» ձեւով:

Понравилась статья? Поделиться с друзьями: