Մեր օրերի հերոսները — Արարատ Արմենի Մանյան

Արարատ Արմենի Մանյան
Ծնվել է փետրվարի 1-ին Երևանում ։ Սովորել է Աբովյան քաղաքի Հայաստանի » ԴՕՍԱԱՖ » Համահայկական Հայրենասիրական Հասարակական կազմակերպությունում , որտեղ էլ ստացել է թրթուրավոր քարշիչի մեխանիկ-վարորդի վարման վկայական ։

Ծառայել է Խոջալուի զորամասում 27 օր և այդ կարճ ժամանակահատվածում հրամանատարական կազմի զինակից ընկերների մոտ մեծ հեղինակություն է վայելել ՝ իր խիզախության , մարդկային հատկանիշների շնորհիվ ։

Այդ խիզախությունն ու արիությունը նա ցուցաբերեց պատերազմի ողջ ընթացքում արժանի հակահարված տալով թշնամուն ։
Չի թաքնվել , չի նահանջել , խիզախաբար առաջ է գնացել կամավորական խմբի հետ ։ Իր ամենագնաց տեխնիկայով բլուր է գրավել և հայկական դրոշը կանգնեցրել և հզոր մարտերի ժամանակ թշնամու հազարավոր զորքերի են ոչնչացրել ։

Արժանացել է Արիության մեդալի ։ Հումորով , կենսուրախ էր միևնույն ժամանակ լրջախոհ և ուշիմ ։
27 օր ծառայելուց հետո 24 օր թեժ մարտերի է մասնակցել և զոհվել հոկտեմբերի 20-ին Մարտունի 2-ի թեժ մարտերի ժամանակ :

Понравилась статья? Поделиться с друзьями: