Մերի Մակարյանն առաջին անգամ կիսվել է դստեր գեղեցիկ լուսանկարով

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ փոքրիկ Էլիզայի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերից մեկում Մերին, այնուամենայնիվ, ընդառաջ է գնացել հետեւորդների խնդրանքներին եւ ցուցադրել է գեղեցկադեմ դստերը։ Մերի էլեգանտ կերպարում է։

Կրում է հետաքրքիր նախշերով, երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, ընդծված շպարով է։ Նա ձեռքերով բռնել է փոքրիկի այտերից։ Մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Հրապարակմանը կից երիատասարդ մայրիկը շնորհավորելով դստեր տարեդարձը՝ գրել է․ «Ես չէի կարող երազել ավելի լավ ծննդյան նվեր, քան կատարյալ փոքրիկ մարդկային արարած՝ Էլիզա անունով։ Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ»։

Ավելի վաղ՝ իր ծննդյան առիթով Մերին նոր լուսանկար էր հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։ Կադրերում դերասանուհին երկար զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Մերի Մակարյանն արձակել էր մազերը, նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական էր դարձրել նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները շնորհավորել էին դերասանուհուն ու նրան դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի», «փայլում ես»։

Понравилась статья? Поделиться с друзьями: