Մերի Մակարյանը կիսվել է դստեր լուսանկարով

Նախորդ ամիս StarNews–ը առաջինն էր տեղեկացրել, որ Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանը կրկնակի մայրացել է` ծնվել է նրա որդին: StarNews-ը բացառիկ լուսանկար էր ներկայացրել նորածին որդուց:

Նշենք, որ Մերին և ամուսինն ունեն նաև մեկ դուստր`Էլիզան, ում դեմքը դերասանուհին միշտ խուսափում էր ներկայացնել հանրությանը, սակայն կարծես դերասանուհին սկսել է հրապարակումներ անել դստեր մասնակցությամբ:

Նա նշել էր, որ ցանկությունը`դստեր լուսանկարների չհրապարակման եղել է ամուսնունը: Եվ ահա Մերին սթորի է արել`ցույց տալով ինչպես է դստերը ճանապարհում տնից և ինչպես է որդին կաթ ուտում:

Այնպիսի տպավորություն է, որ փոքրիկ Էլիզան հայրիկին է նման: Նշենք նաև, որ դերասանուհին չի հայտնել, թե ինչպես է անվանակոչել որդուն, անգամ նա նվերների վրա,

որտեղ գրված է որդու անունը, ծածկում է, որպեսզի չերևա: Դե իսկ` StarNews–ի ունեցած տեղեկությունների համաձայն Մերին որդուն անվանակոչել է Հայկ:

Понравилась статья? Поделиться с друзьями: