Մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու. Արոնյանի ընտրյալի նոր լուսանկարը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել Լևոնի հետ և հուզիչ գրառում արել։

Նա նշել է, որ սուրբ Վալենտինի օրը ժամանակ չունեին լուսանկար հրապարակելու, քանի որ Արոնյանը մրցաշարի էր մասնակցում։ «Այնուամենայնիվ, մենք միշտ ժամանակ

ունենք իրար սիրելու և սիրվելու: Այսօր Լևոնն ավարտեց մրցաշարը՝ գրավելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և շատ հպարտ եմ քեզնով։ Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ»,- գրել է Անիտան։

Նա նաև շնորհավորել է իր ընկերներին` Սիրահարների միջազգային տոնի կապակցությամբ և շեշտել, որ կյանքում ամենամեծ բանը, որը անհրաժեշտ է սովորել, սիրելն ու սիրվելն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: