Մենք մեզ տեսնում ենք հաջորդ իշխանություն․ Էդմոն Մարուքյան. (Տեսանյութ)

Ուզում եմ հատկապես անդրադառնալ վարչապետի ելույթի «սուրճի» հատվածին։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Երբ Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը, հայտարարություն արեց, ամբողջը չպատմեմ, բոլորը գիտեն, մամուլում հեղեղ էր։ Խմբակցությունով որոշեցինք հրավիրել արտգործնախարարին։ Հրավիրում եմ Զոհրաբ Մնացականյանին, հանդիպում ենք, կես ժամ զրուցում ենք, բոլոր հարցերին պատասխանում է։ Հաջորդ օրը հրավիրում եմ վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը գալիս է։ Ես սկսում եմ Լավրովի հարցից, շատ սուր քննարկվում էր այդ հարցը», ասել է Էդմոն Մարուքյանը։

Հետո Մարուքյանը հիշեցրել է Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը պատմել է, թե այդ հանդիպմանը ինքը նայել է Մարուքյանի աչքերի մեջ եւ ասել, որ երկու տարի ենթարկվում է հոգեբանական, բարոյական ճնշումների․

Մանրամասները տեսանյութում՝

Понравилась статья? Поделиться с друзьями: