Մեկ տարի, ինչ Գևը գնաց երկինք … Հրաչյա Պապինյան

Հրաչյա Պապինյանն իր էջում գրել է. ԱՅՍՕՐ ԼՐԱՑԱՎ ՄԵԿ ՏԱՐԻՆ, ինչ Գևը գնաց երկինք և հավերժության ճանապարհը բռնեց։ Ամբողջ օրը փորձում էի ինչ որ բան գրել, չստացվեց։ Գրեցի ջնջեցի, գրեցի ջնջեցի,ամեն բան կարծես ասված է՝

վի շտ, ցա վ, ամ ոթ, վր եժ, տա ռապանք, անելանելություն։ 100-ավոր մարդիկ էին եկել հարգանքի տուրք մատուցելու։ Կանգնել և մտածում եմ, էս ինչ կատարվեց, քանի քանքարավոր կյանք նա հատակվեց, քանի մշակույթի խոշոր գործիչ, մարզաշխարհի, պետական կառավարման, տնտեսության, ինչքան հող մշակող ու գիտնական։ եղան երկնային հրեշտակներ։ Հանգամանքների բերումով մի փոքր առվել բացվեցին իմ համար Գևի կյանքի էջերը,

և այդ էջերի արանքից հառնեց անհանգիստ, հոգատար, խենթ, սրտացավ, մտահոգ, ընկերասեր, ծնողասեր, մարդասեր, հայրենասեր մարդու կյանքի դրվագներն ու ով գիտե, թե ինչ արարումներ էին արարվելու, որ մնացին անկատար։ Կանգնած մարդկանց գլխավերևում, վշ տի թանձրացման ժամանակ, սպիտակ ինչ որ բան էր երևում օդում, հավանաբար մեր հրեշտակների թևերից փետուր էր ընկնում , որ հիշեցնում էր իրենց ներկայության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: