Մարտի 16-ի աստղագուշակ

Խոյ.

Օրը բարեհաջող կանցնի նրանց համար, ովքեր չեն վախենում դեպի անցյալ վերադառնալուց և հին սխալներն ուղղելուց: Սպասվում են հին ծանոթների հետ հանդիպումներ:Տարաձայնությունները կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ ձեզ հուզող հարցի շուրջ զրուցելու, սակայն այսօր պետք չէ դա անել:

Ցուլ.

Օրը ձեզանից զգուշավորություն է պահանջում: Սխալների և կորուստների հավանականությունը բավական մեծ է: Փչանում են գործընկերների և ղեկավարութ յան հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ խորամանկ ու վտանգավոր թշնամիներ ձեռք բերեք: Բարդ իրավիճակներում մի զլացեք դիմել հին ընկերն երի օգնությանը: Նախազգացողությունը բավական սուր է, ձեզ կհաջողվի նկատել ու ճիշտ հասկանալ ճակատագրի նշանները: Դրա հետ մեկտեղ, ցավոք, վտանգ կա ընկնել վատ ազդեցության տակ, այնպես որ պետք է շփումներում խորաթափանց ու հաշվենկատ լինել:

Երկվորյակներ.

Բավական հակասական օր է: Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք լուրջ գործարքներ կնքել, այսօր ինտուիցիան անսխալ է գործում: Հնարավոր են վե ճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Խեցգետին.

Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու համար: Անհաղթահարելի արգելքներ չեն ծագի, միայն օրվա կեսին կարող են առաջանալ որոշ բարդութ յուններ` ամենայն հավանականությամբ այն մարդու մեղքով, ում դուք չափից ավելի եք վստահել: Միայն սեփական ուժերին ապավինելով դուք կարող եք ձեր բազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից: Կենսական ներուժը բարձր է, դուք ձեզ լավ եք զգում, չեք կարող դժգոհել եռանդի պակասից: Օրը հարմ ար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում ցուցաբերած նախաձեռնողականությունը:

Առյուծ.

Այսօր Ձեր համար տարվա յուրահատուկ օրերից մեկն է ամեն առումով։Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար աշխ ատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխա տակիցների հետ շփումների համար: Ազդեցիկ անձանց հովանավորությունը, նրանց հարգանքն ու համակրանքը շահելու հնարավորություն կստեղծվի:Այսօր էմ ոցիոնալ անհարմարավետոթյունից խուսափել չի կլինի: Ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի գործոնը:

Կույս.

Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքում: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությո ւնների, համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք` այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:Այսօր կարելի է ընթա ցիկ որոշումներ կայացնել, սակայն պետք է հաշվի առնել, որ օրն ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Կշեռք.

Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռական ությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցնել վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք: Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր:Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

Կարիճ.

Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար, և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնցով կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել:Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար, դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

Աղեղնավոր.

Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկար աժամկետ նախագծեր մշակել, դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խո ւսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկներ անելու և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;Օրը բարենպաստ է ուղևորություն ների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելիի տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Այծեղջյուր.

Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհ անուր առմամբ,օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար:Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգնել եք, աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Ջրհոս.

Չնայած որ օրն իր դրական կողմերն էլ ունի, այնուամենայնիվ, այն ոչնչով աչքի չի ընկնում: Այն բավական հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպե լու համար, ում դուք վաղուց չեք տեսել. անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է օրվա ֆինանսական պատկերը, հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբեր ող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել կյանքում:

Ձկներ.

Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ` այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է` ձեր ֆինանսա կան վիճակը մնում է անբավարար: Ուշադիր եղեք` ձեզ հնարավորություն կընձեռվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ ճիշտ օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեզ չկամեցողներին:Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: