Մադոննայից բաժանումն ինձ համար պարտություն էր. Սոս Ջանիբեկյան

Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ խոսել է իր և Մադոննա Հարությանի բաժանման մասին: Նա «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում անկեղծացել է, որ բաժանումը որպես պարտություն է ընդունել:

«Դե ցանկացած բաժանում կացություն, սեր, փոխըմբռնում, փոխզիջում դրսևորել չկարողանալն է: Քո հույզերը, ընտանեկան դրսևորումները, համակեցության ունակությունները դրսևորել չկարողանալն է: Բնականաբար, պարտություն է, քանի որ ընտանիքը ինձ համար շատ կարևոր ու սուրբ բան է»: Հավելենք, որ Սոսին և Մադոննային հաջողվել է պահպանել ջերմ հարաբերություններ նաև բաժանումից հետո:

Նրանք միասին մեծացնում են իրենց դստերը՝ Անաիսին: Նշենք, որ Սոսը և Մադոննան բաժանվել էին 2019-ին: Այդ թեմային Մադոննան իր ինստագրամյան էջում գրել էր. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»։ Մադոննան ներկայումս իտալացի սիրելի ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: