Ձեր համեստ պարգևավճարներից վնասը փակեք, եթե այլ տարբերակ չկա

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծննդատան մասով. եթե տարվա մեջ թեկուզ մի ծնունդ, այդ ծննդատանն ընդունում են, ուրեմն ասեմ` ավելի լավ է չծխելու, իսկ ավելի լավ է` պարգևավճարների հարցով զբաղվել: Ինձ չասեք` պետությունը վնասներ է կրում ծննդատան գոյության փաստից:

Ձեր համեստ պարգևավճարներից վնասը փակեք, եթե այլ տարբերակ չկա:

Դեռ ավելին` ամեն ծնունդ սպասող մոր համար (նամանավանդ մայրաքաղաքից դուրս) մի հատ առանձին ծննդատուն արժի բացել:

Հա, հա չսխալվեցի, ու նախարարությունից էլ մեկն ամեն գիշեր ստուգի, հո մոր սիրտը շատ չի խառնում, հո չի մրսում գիշերը, վատ երազ հո չի տեսնում…

Թե չէ ծննդատուն փակելով` 2050-ի նախատեսված հպարտ քաղաքացին ծրագրում էդպես էլ փակված ծրագիր կմնա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: