Հ Ա Պ Կ-ը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Սյունիքի մարզում հայ-ադր բե ջանական սահմանի իրա վի ճակի հետ

ՀԱՊԿ-ը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ, գրում է Փաստինֆոն:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) առընթեր Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ս.թ. մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության

և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրով»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով», – նշված է մեկնաբանության մեջ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: