Հրապարակվել են Յուրի Գագարինի մա հվան վայրից առաջին լուսանկարները

Ռուսաստանի գիտական ​​և տեխնիկական փաստաթղթերի պետական ​​արխիվն (РГАНТД) առաջին անգամ հրապարակել է տիեզերագնաց Յուրի Գագարինի ինքնաթիռի կործանման վայրից լուսանկարներ, որոնք արվել են 1968 թվականի մարտի 27-ին

տեղի ունեցած ավիավթարից անմիջապես հետո։ «РГАНТД-ն առաջին անգամ լուսանկարներ է հրապարակում վթարի վայրից»,- հայտնում է արխիվը սոցիալական ցանցերում։ Արխիվը հրապարակել է ինքնաթիռի ֆյուզելյաժի բեկորների երեք լուսանկար, դրանք արվել են

մարտի 28-ին՝ ավիավթարի հաջորդ օրը։ Գագարինը զոհվել է առաջին գծի օդաչու Վլադիմիր Սերեգինի հետ՝ վթարի ենթարկվելով ՄիԳ-15 УТИ ուսումնական կործանիչով։ Չնայած առաջ քաշված բազմաթիվ վարկածներին, աղետի ստույգ պատճառներն առ այսօր անհայտ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: