Հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է շուրջ 40 բարդագույն վիրահատություններ․․․

Իրենց աշխատանքին նվիրված բժիշկներ, որոնք չեն դադաորւմ ամեն քայլափոխի ջանասիրաբար նվիրվել աշխատանքին և փրկել մարդկային կյանքեր ասես շատերն են։ Մինչդեռ նրանց միջից անգամ երբեմն առանձնանում են այնպիսիք, որոնք ամեն օր են արժանի շնորհակալության։ Հենց այդպիսի

մասնագետներից մեկն էլ նաև իր աշխատանքի մեջ լեգենդար բժիշկ Հրայր Հովագիմյանն է, ով շարունակում է կատարել հրաշքեր՝ մարդկանց կյանքերում հրաշք գորշելով։ Հայաստանում գտնված իր ժամանակհատվածում բժիշկն իրականացնում է վիրահատություններ, որոնք պսակվում են միայն

հաջողությամբ և կյանք տալիս մարդկանց։ Նորք Մարաշի սոցիալական հարթակից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյաննը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է շուրջ 40 բարդագույն վիրահատություններ: Հայտարարությունում

նաև նշվում է․ որ այս ժամանակահատվածում կլինիկան աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով և հասցրել հնարավորինս ամեն բան պրոֆեսիոնալ մակարդակի։ Կենտրոնն իր կողմից նաև խորին երախտագիտությունն է հայտնել մեծանուն բժշկին իր կատարած անձնուրաց աշխատանքի և մարդկանց երկրորդ կյանքեր պարգևելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: