ՀՀ ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գն դակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմն Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կր ակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: