ՀՀԿ-Հայրենիք դաշինքը թ ե ժ քննարկումներ է իրականացնում. Սերժ Սարգսյանն անձամբ է ցուցակը կազմում

Դեռեւս ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը միասին դաշինքով են մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին: Աշոտյանը հայտարարել էր, թե ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։

«Որոշման կայացման համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև կապիտուլյանտին օր առաջ գահընկեց անելու հրամայականը: Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրողությունները` մենք կարծում ենք, որ «Հայրենիք» կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական համագործակցությունն ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար», – ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրերին ՀՀԿ-ում եւ «Հայրենիք» կուսակցությունում աժիոտաժ է, թեժ քննարկումներ են ընթանում ընտրությունների ձեւաչափի ու ամենագլխավոր հարցի հետ կապված~ ովքեր պետք է լինեն այդ դաշինքի ցուցակում: ՀՀԿ-ին մոտ կանգնած լավատեղյակ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ «ծանր» գործն իրականացնում է անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որն այս ժամանակահատվածում հանդիպումներ է ունենում նաեւ Արթուր Վանեցյանի հետ:

ՀՀԿ-ի մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին վստահեցրել է, որ ցուցակի մինչեւ 20-րդ տեղը ՀՀԿ-ի կարկառուն դեմքերն անպայման լինելու են: Ավելին, ըստ Սարգսյանի ցուցակի, թոփ համարները ՀՀԿ-ինն են լինելու: Մենք տեղեկացանք, որ ցուցակում են լինելու ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, Էդուրադ Շարմազանովը, Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք:

Այս պահին սա վերջնական որոշում չէ, դեռ նորաստեղծ դաշինքը քննարկում է դաշինքի անունը, կանգ են առել «Պատիվ ունեմ» անվան վրա, բայց մեզ հավաստացրին, թե այն վերջնական որոշում չէ: ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն այս պահին էլ թեժ քննարկումների մեջ են: Սոնա Գրիգորյան

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: