Հե րոս Ռաֆայել Օվսեյանի ծնողները որոշել են կատարել տղայի երազանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռաֆայել Օվսեյանը բանակ է զո րակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին: «Ինչ իր հետ եմ կիսվել, ուրիշ ոչ մեկի հետ չեմ կիսվի: Շատ բաց սրտով եղբայր էր, տարբերվող»,- պատմում է Ռաֆայել Օվսեյանի քույրը՝ Միլենա Օվսեյանը: Ռաֆայելի մոր՝ Աննա Էժդարյանի խոսքով՝ տղան շատ տխուր է եղել բա նակ գնալուց առաջ: «Շատ էր ուզում արձակուրդ գալ: Սեպտեմբերի 17-ին գնացինք Ջրական, իրեն անակնկալ մատուցեցինք, երկու օր մնացինք, երրորդ օրը թույլ չտվեցին, խառնվել էին իրար, չէինք հասկանում ինչ է

կատարվում: Իրենք նախօրոք գիտեին, որ կռ իվ է լինելու», -պատմում է Ռաֆայելի մայրը՝ Աննա Էժդարյանը», -նշում է նա: Ընկերները պատմել են, որ կռ վի ժամանակ շատ է խոսել տղաների հետ, ոգևորել․ «Մինչև վերջ պետք է պա յքարենք, ոչ ոք այստեղից չպետք է փախչի»,-եղել են Ռաֆայելի խոսքերը։

Նրա հայրը ցանկացել է գնալ Արցախ, որդու կողքին լինել, չի թողել՝ «Պապ տղավարի խոսք տուր, որ դու չես գա այստեղ»,- որդու ու հոր խոսակցությունը հիշում է մայրը։ «Միշտ ինձ ասում էր՝ մամ, գնամ բանակ գամ, ապերիկ ունենանք, ասում էի՝ Ռաֆո ջան, գնալու ես գաս, դու ես ամուսնանալու, երեխա ունենալու»,- ասում է մայրը:

Քույրն էլ հավելում է, որ ծնողները որոշել են երեխա ունենալ, կատարել Ռաֆայելի երազանքը: Ռաֆայել Օվսեյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մա րտերում նա զո հվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին: Մանրամասները՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: