Հետո ամուսնացա ու… շքեղ մեքենաներ, շքեղ դղյակներ… Սիրուշոն՝ ամուսնու ընտանիքի, իրեն վերագրվող շքեղ կյանքի և վաստակած գումարի մասին 

Starnews.am-ը գրում է.

Սիրուշոն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Body on Body» անվանումով տեսահոլովակը: Երգչուհին դրան կից թողարկել է նաեւ ստեղծան մասին փոքր տեսանյութ: Սիրուշոն տեսանյութում խոսել է այն մասին, որ այս տեսահոլովակն ավելի շատ ներկայացնում է իր ապրումները:

Starnews-ը ներկայացնում է տեսանյութի ամենահետաքրքիր հատվածները: Ըստ նրա՝ բոլորն էլ հայտնվել էին մի իրավիճակում, երբ թվում էր, թե եզրին են:

Սիրուշոն նաեւ խոսել է այն մասին, որ դեռ փոքրուց սովոր է, որ իրեն քննարկում են, սակայն ամուսնությունից հետո ինքը հայտնվել է նաեւ քաղաքական հրապարակումներում, որոնք ավելի դաժան են:

Երգչուհու խոսքով՝ պարզապես փորձում են ջնջել իր կենսագրությունը եւ ավելացնել տարրեր, որոնք իրեն հատուկ չեն, օրինակ՝ շքեղ մեքենաներ, շքեղ դղյակներ, այն ամենը, ինչ կան ունի շքեղության հետ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: