Հենց նոր՝ բացահայտվեց ողջ ճշմարտությունը։ Ինչ է եղել իրականում

Հիշեցնենք, որ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին տեղեկանում ենք Yerevanonline կայքի նկարահանած տեսանյութից:

Նշենք, որ պապիկի անբարեկարգ տունը վերանորոգել էին մի խումբ կամավորներ: «Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա: Էսի բան ա, որ կպցրել եք, այ սրիկաներ»,- Yerevan.Online-ին բողոքել է նա․․․

Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, որը չի ցանկացել, որ իր դեմքը երեւա, ասել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել: 82-ամյա տղամարդը նաեւ դժգոհել է, որ իրեն առձեռն գումար չեն տվել: «Ինձ ոչ ուտելիքն էր պետք, ոչ վերանորոգումը: Ինձ փողը պիտի տային»,- ասում է նա: Էրեկվանից համացանցը լցված էր Արտուշ պապի հանդեպ քննադատական խոսքերով․․․

Շատերը նրան համարում են անշնորհակալ, իսկ ոմանք էլ ծախված։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։ Ով է գլխավոր մեղավորը և ով պետք է պատասխանատվություն կրի։ Թերևս խնդիրը մեր մեջ պետք է փնտրեք։ Անշուշտ գեղեցիկ քայլ չէ, երբ մարդը շնորհակալ լինելու փոխարեն դեռ միբան էլ մեղադրում է իրեն օգնողներին։

Բայց պետք է հասկականանք մի բան․ այդ մարդը զառամյալ ծերունի է, պետք է ընդունենք, որ մենք սիրում ենք մարդուն մեկ օրում դարձնել հերոս, ու մեկ օրում էլ հեշտությամբ սարքենք ծախված։ Բոլոր դեպքերում չի կարելի վիրավորական խոսքեր հնչեցնել այդ ծերունու հասցեին, անգամ եթե նա սխալ է։ Ու առհասարակ ժամանակն է հանգիստ թողնենք այս թեման։ Իր էջում գրել է Լիլիթ Սեպուհը

 

2021 թվականի խոհանոցի տենդենցները կարող եք գտնել հետևյալ հղումով Дизайн кухни 2021

Понравилась статья? Поделиться с друзьями: