Հենրիխ Մխիթարյանն անկեղծացել է. Սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից…

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անկեղծ հարցազրույց է տվել ռուս հայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդմանը:

Նա պատմել է, թե ինչու 2019թ. «Արսենալի» կազմում չի մասնակցել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակիչ խաղին:

Ասել է, որ չի ցանկացել վտանգել իր կյանքը:
«Չէի կարող վտանգի տակ դնել կյանքս: Ադրբեջանցիները շատ անգամ են սպառնացել:

Նամակներ են գրել ինստագրամով, ֆեյսբուքով, եթե հիմա էլ մտնեք, կտեսնեք, սակայն ես ուշադրություն չեմ դարձրել:
Հպարտ եմ, որ հայ եմ, շնորհակալություն իմ ժողովրդին, իմ ազգին, որն ինձ սիրում և աջակցում է: Ամեն ինչ նրանց համար եմ անում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այս պահին հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը (2012)։ Ութ անգամ եղել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, ով խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին մտել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։

Понравилась статья? Поделиться с друзьями: