Հավկիթներ ներկելու յուրահատուկ, բայց հեշտ տարբերակ

Շուտով՝ ապրիլի 9-ին, նշվելու է լուսավոր տոն Սուրբ Զատիկը: Այն գեղեցիկ և յուրօրինակ դիմավորելու համար առաջարկում ենք հավկիթներ ներկելու յուրահատուկ տարբերակ՝ մարմարե հավկիթներ: Մարմարե հավկիթներ ստանալու համար շատ բան հարկավոր չէ:

Անհրաժեշտ է.

  • բաց և մուգ գույների սննդային ներկեր
  • ձեթ
  • խորը ափսե

Ինչպես ստանալ մարմարե հավկիթներ

Եփած հավկիթները մի քանի րոպեով դրեք բաց գույնի ներկի մեջ: Երբ դրանք նուրբ երանգ ստանան, հանեք ջրից և անձեռոցիկով զգուշորեն չորացրեք: Մուգ գույնի ներկով ափսեի մեջ լցրեք 1 ճ.գ. ձեթ:

Զգույշ խառնեք, որպիսի ձեթի կաթիլը փոքր մասնիկների բաժանվի: Ներկած հավկիթը դրեք ձեթով ներկի մեջ, շրջանաձև շարժեք այն խառնուրդի մեջ և հանեք: Որպիսի մարմարե էֆեկտը ստացվի, ձեթով խառնուրդի մեջ հավկիթը դրեք միայն մի անգամ:

privetik24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: