Հանդիպումը կազմակերպել էր հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը․․․

Նախօրեին անմահացած ու լուսավոր կերպար Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Հովհաննիսյան Արտակը, որ ամեն օրն անց է կացնում իր տղայի հետ զրուցելով, կարևոր հանդիպում է կազմակերպել Հաղարծինում։ Նա հանդիպմանը հրավիրել է

բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց ներդրումն ունեն հայրենիքի մերօրյա պաշտպանությամնը։ Նրանք մասնակցել են օրհնության արարողության։ Այս հանդիպման մասին Մամիկոն Խուրշուդյանը գրել է հետևյալը․

«44 օրյա և սեպտեմբերի մարտերից վիրավորված տղաների հետ Հաղարծնի վանքում մասնակցեցինք օրհնության արարողությանը և աղոթք բարձրացրեցինք Հայոց աշխարհի խաղաղության համար։ Հանդիպումը կազմակերպել էր 44

օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Տղաների հանգիստը շարունակվում է»,- իր գրառումը եզրափակել է Մամիկոն Խուրշուդյանը՝ տեղադրելով

նաև այդ հանդիպումից մի տեսանյութ։ Այս կարևոր հանդիպման մասին համառոտ պատկերացում տվող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։ Կցված տեսանյութն արվել է եկեղեցում՝ օրհնության արարողության ժամանակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: