Հայ գ երինե րը տեսահաղnրդագրnւթյnւն են փnխանցել ընտանիքներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին:

Հայաստանում Կարմիր խաչից տեղեկացնում են, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ:

Կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է:
Հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիմա աշխատում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հարազատների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: