«Հայրենիք» կուսակցությունը կսկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը։ Ահա, թե ինչ մանրամասներ են ներկայացրել նրանք

«Հայրենիք» կուսակցությունը որոշել է սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը: Այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ հրապարակելով կուսակցության խորհրդի որոշումը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները, Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,

Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար, Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի

Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝ Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական Կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:

Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»,- նշված է որոշման մեջ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: