Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին

Ռուս հոգեբան Միխայիլ Լաբկովսկին հայտնի է իր սուր արտահայտություններով ու էպատաժությամբ: Նա ունի արդեն 30 տարվա աշխատանքային փորձ և կարող է իրեն թույլ տալ մի փոքր կոպիտ արտահայտվել, քանի որ այդ փորձը փրկում է և՛ ընտանիքներ, և՛ կյանքեր։

1. Ոչ ոքի պետք չէ այն մարդը, որը պետք չէ ինքն իրեն: Իսկ նա, ով ընդունում է ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա, ապրում է «համեղ» ու լիարժեք կյանքով՝ անկախ բոլոր կենցաղային խնդիրներից:

2. Եթե դուք ձեզ լավ չեք զգում տղամարդու հետ առաջին, երկրորդ ու երրորդ հանդիպումների ժամանակ, ապա չորրորդը մի նշանակեք: Առաջին հանդիպումների ժամանակ տղամարդը փորձում է ցույց տալ իրեն լավ տեսանկյունից, և եթե ձեզ համար տհաճ է նրա կողքին գտնվելը, ապա այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:

3. Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ ու գեղեցիկ կանանց, որոնք չեն կարողանում իրենց համար զուգընկեր գտնել, քանի որ, իբրև թե, բարձր նշաձող են սահմանել, ապա նրանք պարզապես չեն կարողանում հարաբերություններ կառուցել և վախենում են դրանցից:

4. Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ: Ձուկը վաճառվում է ձկան խանութում, իսկ միսը՝ մսի: Պետք չէ ժամանակ կորցնել: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ, նա տանը մեկն արդեն ունի:

5. Ցանկացած, ընդգծում եմ՝ ցանկացած կին, որը տարիներով տանն է նստում և միայն երեխաներով ու կենցաղային հարցերով է զբաղվում, դեգրադացվում է: Ի վերջո՝ տղամարդը սկսում է ձանձրանալ կնոջ հետ ու նրան հիմար համարել և հեռու չի լինում նաև ամուսնալուծության օրը: Եվ հարկ է նշել, որ ի սկզբանե տղամարդը ոչ մի բանի հարցում չի պնդել, և այդ կինն է ուրախությամբ ու ծափերով որոշել տանը նստել:

6. Եթե նրա կողքին դուք լարվում եք, ապա պարզապես բաժանվեք: Մի վախեցեք միայնակ մնալուց: Ամբողջ աշխարհում ոչ մի տղամարդ արժանի չէ, որ դուք կոտրեք ձեզ և մոռանաք ձեր ցանկությունների ու անհրաժեշտությունների մասին: Ոչ մեկը:

7. Ամեն ինչ պարզ է. կա նա՝ այնպիսին, ինչպիսին կա, և կաք դուք՝ այնպիսին, ինչպիսին կաք: Դուք ձեզ միասին կա՛մ լավ եք զգում, կա՛մ պետք է բաժանվեք: Ընդ որում՝ լավ կլինի դա անեք մինչ հիպոթեք վերցնելն ու երեք երեխա լույս աշխարհ բերելը:

8. Այն մարդիկ, որոնք չեն սիրում իրենց, չեն սիրի նաև մեկը մյուսին, ուստի՝ երբեք երջանիկ զույգ չեն կազմի:

9. Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա ձեզ վերավերվում կամ որևէ տհաճ բան է անում, ապա մեկ անգամ ասեք նրան այդ մասին: Եթե ոչինչ չփոխվի, ապա ցտեսություն ասեք:

10. Նորմալ մարդը չի շարունակում այն հարաբերությունները, որոնց դեպքում իրեն չեն հարգում: Չնայած՝ նա այդ հարաբերությունների սկիզբը նույնիսկ չի էլ դնի:

Понравилась статья? Поделиться с друзьями: