Հայտնի զի նվ որի հե րո սա կան պատմությունը, որը կհ ուզի շատերին։ Ճանաչենք մեր հե րո ս ներին

«Արդեն տարի ու կես է՝ ես այս տեխնիկայի վրա եմ, արդեն իմ ընկերն է դարձել: Ես իրենով եմ ապրում»,- այս խոսքերը «Զինուժ»-ի եթերում վերջին հարցազրույցի ժամանակ ասել էր մեր հերոսը՝ Սարոն, ով մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ մնաց իր զինվորիներին եւ զենքին: Մերօրյա հերոսը զոհվել է Ջաբրայիլում թշնամու հետ թեժ մարտերից մեկի ժամանակ:

ArmLur.am-ը այցելել է Սարոյի բնակարան, զրուցել է նրա մայրիկի եւ քույրիկի հետ, որոնց միակ սփոփանքն այսօր մնացել են Սարոյի մասին հիշողությունները: Մեր հերոսը ընտանիքի ավագ որդին էր, փոքր քույրերի նեցուկն ու սյունը:


Սարոն «Վահագն» դհոլահարների խմբի անդամ էր, շատ էր սիրում երաժշտություն, առանց դհոլի իր կյանքը չէր պատկերացնում, անգամ դհոլն իր հետ տարել էր բանակ, ազատ ժամանակ նվագում էր: Շատ հոգատար բնավորություն ուներ, որքան որ զուսպ էր, նույնքան էլ՝ առնական, բարի իր գործողությունների մեջ: Հիշում է մայրը:

Հավելենք, որ այն շենքի բակում, որտեղ մեծացել էր Սարոն, այս պահին նրա անվամբ հիշատակի պուրակ են կառուցում, որը փոքրիկ սփոփանք պետք է դառնա նրա հարազատների եւ ուղենիշ՝ նրա գործը շարունակողների համար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան

Понравилась статья? Поделиться с друзьями: