Հայտնիներ ովքեր անճանաչելիորեն նիհարել են

Ավելորդ քաշը շատ աղջիկների համար է խնդիր: Հանրային դեմքերից շատերն են բախվել ավելորդ քաշից ազատվելու խնդրի հետ : Ձեզ ենք ներկայացնում այն հայտնիներին, ում հաջողվել է քաշ կորցնել:

Գոհար Ավետիսյան

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը մշտապես պայքարում է ավելորդ քաշից ազատվելու համար։ Ամիսներ առաջ նա 3-րդ անգամ դիմեց վիրահատական ​​միջամտության, սակայն դրանից հետո էլ սննդակարգ է պահում ՝ փորձելով չվերադառնալ նախկին քաշին:Գոհարի խոսքով ՝ այդ վիրահատությունն ընդամենը նիհարելուց հետո կախված մաշկը ձգելու համար էր, և որ դա քաշը նվազեցնելու համար չէ:Գոհարը ոչ միայն խիստ սննդակարգ էր պահում, այլև ամենօրյա ռեժիմով հաճախում էր մարզասրահ։

1-ին վիրահատությունի հետո դիմահարդարը նիհարել է 18 կգ։Գոհարի խոսքով ՝ շատ դժվար է հրաժարվել սիրելի ուտեստներից, սակայն ինքը նպատակ ունի հասնելու իր երազանքների կազմվածքին:Հայտնի դիմահարդարը հաճախ է ճամփորդում, սակայն նույնիսկ այդ օրերին նա չի խախտում սննդակարգը։Գոհարը հաճախ է տեղադրում նաեւ իր գեր լուսանկարները, ցույց տալու համար, որ միայն հզոր կամքի ուժ ունենալու դեպքում կարելի է հասնել այժմյան իր արդյունքին:

Լիանա Հակոբյան

Դերասանուհի Լիանա Հակոբյանին հաջողվել է մեկ տարվա ընթացքում նիհարել է 26 կգ-ով: Լիանան Ինստագրամի իր էջում գրել է, թե ինչ սննդամթերքներից է հրաժարվել նման արդյունքի հասնելու համար:

«Սննդամթերքներ, որոնցից ես հրաժարվել եմ․ երշիկ, նրբերշիկ, ապխտած մսամթերք, գազավորված ըմպելիքներ (ցանկացած տեսակի), կիսաֆաբրիկատներ, կետչուպ, մայոնեզ, սոուս, արագ պատրաստվող մթերք։ Երբեմն խախտումներ անում եմ դա կարող է լինել 2 ամիսը 1 անգամ ընկերական կամ ընտանեկան հավաքույթների ու խնջույքների ժամանակ»,– գրել է նա։

Լիլու

Երգչուհի Լիլուն երկրորդ անգամ մայրանալուց հետո բախվել էր ավելորդ քաշի հետ: Մեկուկես ամսում երգչուհին նիհարել է 8 կգ։Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով:
Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո արդեն նիհարել է 18 կգ։

Սոնա Սարգսյան

Մոսկվայաբնակ Սոնան երբեք էլ աչքի չի ընկել նիհարությամբ:Նա ժամանակ առ ժամանակ կարողացել է քաշ կորցնել, սակայն Նիք Էգիբյանը երգչուհու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա զգալիորեն նիհարել է:Երգչուհին իր նիհարության մասին դեռ ոչինչ չի նշում:

Понравилась статья? Поделиться с друзьями: