Հայտնիների անդրադարձը՝ Սուրմալու-ում տեղի ունեցած ողբերգությանը

Հայկական շուո-բիզնեսի ներկայացուցիչներն այս օրերին հրապարակումներ են անում «Սուրմալու» առևտրի կենտոնի պայթյունի ողբերգական հետևանքների մասին։

Վաստակավոր արտիստ Նունե Եսայանը մասնավորապես գրել է․«Ուժ ու համբերություն տուր մեզ, Տե՛ր»։

Դերասանուհի Անի Երանյանը շնորհակություն է հայտնել պայթյունի վայրում աշխատող կամավորականներին․«Շնորհակալություն բոլոր կամավոր տղերքին, ապրեք, տղերք»։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը գրել է․«Անարդար է ամեն բան․․․ , սարսափելի․․․, ցավը բոլորինս է․․․»։

Ողբերգական դեպքին անդրադարձել է նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը․ «Ունենք 16 զ ո հ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին․․․ Խորին ցավակցություններն հարազատներին։ Բառ չեմ գտնում ասելու էս կրկնվող մղձավանջի մեջ։ Դաժան, շատ դաժան իրականություն»։

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը ցավակցական խոսքեր է հղել․«Ես չգիտեմ խոսքեր, որ հիմա կարող են լինել, որ կարող են սփոփել և ուժ տալ, խոսքեր , որ

հիմա իրոք պետք են․․․ գիտեմ, որ ինձ նման շատերը երեկվանից իրենց տեղը չեն գտնում, փնտրելով օգնելու տարբերակներ․․․ աղոթել»։

Փլակատներից հայտնաբերված 5-ամյա երեխայի լուսանկարը հրապարակված է տասնյակ հայտնիների սոցիալական ցանցերի էջերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: