Հայկոյի և Էրիկի մասնակցությամբ արխիվային հուզիչ կադրեր 

Starnews-ը տեղեկացրել է այն մասին, որ դիզայներ Գագա Ամատունիի ընտանիքը որքան մտերիմ էր երգիչ Հայկոյի հետ: Հայկոն Գագայի երեխաների կնքահայրն էր: Օրերս Գագայի կինը՝ Նաիրա Ամատունին,

արխիվային լուսանկար էր հրապարակել Հայկոյի և երգիչ Էրիկի մասնակցությամբ: Հավելենք, որ Ամատունիների դուստրը՝ Մարիան, շատ ծանր է տարել սիրելի կնքահոր կորուստը:

Նա հաճախ է գրառումներ անում Հայկոյի մասին: Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Մարիան հետևյալ գրառումն էր արել. «Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ,

որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ

հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: