Հայկոյի երգը կատարելիս երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը չի կարողանում զսպել արցունքները․ ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈԻԹ

Սյուզաննա Մելքոնյանը հանրահայտ է դարձել վերջերս՝ հայտնվելով երգարվեստի ներկայացուցիչների ու սիրահարների ուշադրության կենտրոնում։ Սյուզաննան ներկայումս գտնվում է բուռն ստեղծագործական գործընթացների մեջ՝ ներկայացնելով նոր գործեր եւ կատարումներ։ Նա նաև ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների, կորպորատիվ իրադարձությունների։

Սյուզաննան շատ երգարվեստի ներկայացուցիչների պես նույնպես սերտ կապ է ունեցել հայտնի երաժիշտ Հայկոյի հետ, ում անժամանակ վախճանը խորապես հուզել ու ցավեցրել է սկսնակ երգչուհուն։ Սյուզաննան վերջերս իր ելույթներից մեկի ժամանակ փորձել է կատարել իր երաժիշտ ընկերոջ «Թող հիշեմ» վերնագրով ստեղծագործությունը,

բայց նրան այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել իր կատարումը, քանի որ հուզվել է եւ արտասվել։ Այդ հուզառատ պահը ներկայացնող տեսանյութը Սյուզաննան տեղադրել է իր սոցհարթակում՝ գրելով, որ երբևէ ինքն այդչափ հուզառատ բեմում չի եղել, երբեք։ Երգչուհին իր խոսքն ավարտել է «Հայկո միշտ մեզ հետ ես լինելու» արտահայտությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: