«Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք, դուք ուղղակի ապրում եք…». 44-օրյա պա տերազմում զո հված Հայկ Մկրտչյանի մայրը տարածել է հուլիսյան մարտերից հետո որդու գրած նամակը

Հուլիսյան մարտերի մասնակից և 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, հրապարակել է հուլիսյան մարտերից հետո որդու գրած նամակը, որում ասված է.

«Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում պրոստո, բայց ոչ մի բան չեք հասկանում:

Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կոռպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար: Կարանք կեղտոտ տեղ քնենք, կարանք կեղտոտ,

փնթի տեղ զուգարան գնանք, կարանք սոված էլ մնանք, ծարավ էլ մնանք, կողտոտ էլ մնանք, էդ վոոբշի կարևոր չի: Կարևորը որ, խոսքի, դու ջոկես էսքանը: Որ էդ թեթև հարցեր են երեխայական:

Կարևորը դրսից չտուֆտելն ա: Խոսքի, դրսի մարդիկ պիտի վոոբշե բան չխոսան ՊՆ-ի մասին: Ոչ մի բան: Իրավունք չունեն պռոստո: Էն, ինչ պետք ա, ստեղ անում ենք: Պռոստո, ինձ դզում ա ուժե ստեղ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: