«Հաճելի զրույց ունեցանք երաժշտության թեմայով»․ Աստղիկ Սաֆարյանը հանդիպել է Սեմ Սմիթին

Աստղիկ Սաֆարյանը, որն այս օրերին Լոնդոնում է, հանդիպում է ունեցել աշխարհահռչակ անգլիացի երգիչ Սեմ Սմիթի հետ։ Երգչուհին արտիստի հետ համատեղ տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել՝ անգլերեն գրառման մեջ

նշելով երգչի ամենահայտնի հիթերից մի քանիսի վերնագրերը․ Գիտեմ՝ «ես միակը չեմ» (I’m Not the Only One), ով սիրում է նրա երաժշտությունը, այնպես որ՝ իմ կողմից «անսուրբ» (Unholy) կլիներ Սեմ Սմիթի հետ այս հիասքանչ

հանդիպման հրապարակմամբ չկիսվելը։ Դուք այնքան համեստ ու լավ մարդ եք։ Աննկարագրելիորեն հաճելի էր ձեզ հանդիպելը»,-գրել է Աստղիկը։ NEWS.am STYLE-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու Սեմ Սմիթի հետ հանդիպման մանրամասներն, ու արդյոք սպասվո՞ւմ է հայ եւ բրիտանացի

արտիստների համագործակցությունը։ Աստղիկը, սակայն, նշեց, որ առայժմ մանրամասներ չի կարող հայտնել,-«Պայմանավորվածություն ունեինք․ մեկ բաժակ շամպայնի շուրջ հաճելի զրույց ունեցանք երաժշտության թեմայով։ Ոչինչ չեմ կարող ավելացնել»,-ժպիտով հավելեց նա։

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: