«Կտոր մը ժպիտ»․ Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային street style-ը։ Ըստ ինստագրամյան էջում արված նշման՝ լուսանկարն արվել է Կասկադում։ Լիան կրում է հետաքրքիր ձեւվածքով շագանակագույն տոպ,

որը համադրել է բաց երանգի կիսաշրջազգեստի հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Կտոր մը ժպիտ Ձեր Լենտայում», — հրապարակումը մակագրել է նա։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիան սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել էր վառ շպարին։ «Շրթներկ N1»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: