Կույր տղան նստել էր շենքի աստիճաններին՝ դիմացը մի գլխարկ դրած․․․

Կույր տղան նստել էր շենքի աստիճաններին՝ դիմացը մի գլխարկ դրած։ Իսկ կողքին մի գրություն կար․ «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնեք»։ Գլխարկի մեջ ընդամենը մի քանի մետաղադրամ կար։

Նրա մոտով մի տղամարդ էր անցնում։ Նա գրպանից մի քանի մետաղադրամ հանեց, գցեց գլխարկի մեջ։ Հետո վերցրեց թերթիկը, շուռ տվեց, ինչ-որ բան գրեց, դրեց կույր տղայի կողքին ու գնաց։

Շուտով գլխարկը սկսեց արագ-արագ լցվել։ Մարդիկ սկսել էին ավելի շատ օգնել երիտասարդին։ Երեկոյան տղամարդը որոշեց անցնել կույր տղայի մոտով և տեսնել, ինչպես են նրա գործերը։ Տղան ճանաչեց նրան՝ լսելով քայլերը․

—Այսօր դուք էիք չէ՞ փոխել իմ թերթիկի գրությունը։ Ի՞նչ եք գրել։

—Նույն ճշմարտությունը։ Ես գրել եմ իրականությունը, միայն թե այլ խոսքերով։ Այստեղ գրված է՝ «Այսօր հիասքանչ օր է, բայց ես այն չեմ տեսնում»։

Երկու նախադասություններն էլ ասում էին այն մասին, որ տղան կույր է։ Պատմության իմաստը հետևյալն է․ շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք։ Մի դժգոհեք զուր տեղը, քանի որ ունեք ժպտալու պատճառ։

Անցյալին նայեք առանց զղջալու, հիշեք, որ ունեք հնարավորություն՝ ամեն ինչ փոխելու համար։ Սրտում հավատ պահեք։ Եվ մի մոռացեք օգնության ձեռք մեկնել նրան, ով իսկապես ունի դրա կարիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: