Կյանքը պահը վայելելու մասին է` հիմա ու այստեղ․ Արեւիկ Ուդումյան

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։

Արեւիկը հավաքել է մազերն ու նախապատվությունը տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Ինչքան շատանում են բացասականն ու անտանելին, անսպասելին այնքան ավելի ես հասկանում` էս կյանքը պահը

վայելելու մասին է` հիմա ու էստեղ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ավելի վաղ տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ։ Զույգը, որը

մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Կյանքիս ամենակարեւոր ու ճիշտ որոշումն է եղել։ Հուսով եմ` նաեւ իր»,- մեկնաբանություններում գրել էր Արեւիկը՝ օգտագործելով «սեր», «զգացմունքներ» հեշթեգը։

Понравилась статья? Поделиться с друзьями: