Կկարոտեմ իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք, դու միշտ մեզ հետ կլինես. Հենրիխ Մխիթարյան

«Ռոմա» ակումբի պաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել իր ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մա հվան կապակցությամբ: «Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ

ընտանիք: Դու միշտ մեզ հետ կլինես», — գրել է նա: Հիշեցնենք, որ 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Լուրը պաշտոնապես հաստատվել է: Իտալացի գործակալը տևական ժամանակ բժիշկների

վերահսկողության տակ էր Միլանում։ Մինո Ռայոլան ներկայացնում էր Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Զլատան Իբրահիմովիչի, Մարկո Վերատիի, Ջանլուիջի Դոնարումայի, Մատեյս դե Լիգտի, այլ խաղացողների շահերը։

Նյութի աղբյուրը` YN.am

Понравилась статья? Поделиться с друзьями: