Կես տարի առանց Քեզ…և Քեզ հետ հավերժ… Հասմիկ Հակոբյանի հու զ իչ գրառումը

Patum.am-ը գրում է. Կես տարի առանց Քեզ…
…և Քեզ հետ հավերժ… Թվում է՝ ամեն ինչ անցյալում է… ես Քեզ ու ինձ թողել եմ անցյալում՝ մեր կանգ առած կյանքը մի ուրիշ մոլորակում շարունակելու.. Իսկ ներկայում ես միշտ մենակ եմ… աղմկոտ քաղաքի

աղմկոտ մարդկանց մեջ ես միշտ մենակ եմ… առանց Քեզ՝ մենակ… Ապրում եմ ներկայում՝ Քեզ տեսնելու ու նորից պինդ գրկելու՝ երբեք չմարող հույսով…ապրում եմ քարացած ու չորացած… ապրում եմ մի վատ երազում, ուր գարունը միշտ ձյուն է անում և էլ սեր չի ավետում… արևն էլ խավարել է մեր կարոտներից…

ես իմ բոլոր սերերը թաքուն պահ տված թողել եմ անցյալում, Քեզ մոտ, Քո սրտում…դու վառ կպահես… Գարունը կիսատ մնաց … կիսատ տունդարձիդ կիսատ ճանապարհին … ես էլ կիսատ մնացի… Ես առաջվա պես շտապում եմ Շուշի… շտապում եմ հասնել Քեզ, իմ վիրա վոր Զինվոր… վազում եմ Շուշի՝ վիրակ ապ դնելու Քո վե րքերին…ես չեմ հասնում Շուշի…չեմ հասնում Քեզ…բայց էլի վազում եմ, վազում Քեզ մոտ՝

կարոտից ու ցավից խեղճացած ու խենթացած… ես միշտ վազում եմ Քեզ մոտ… Քեզ մի օր հասնելու և ամուր գրկելու չմարող հույսով… Ես միշտ վազում եմ Քեզ մոտ … Գարունը մնաց անցյալում… արևը խավարեց ներկայում… և միայն կարոտն է, որ միշտ ինձ հետ է… իմ հոգում…իմ սրտում…միշտ ինձ հետ… Իմ հավերժական կարոտ… Իմ

Հասմիկ Հակոբյան_ի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: