Կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչ կանայք են ամենաագրեսիվը

Խոյ

Սովորաբար խոյերի մասին ասում են, որ նրանք նպատակասլաց են ու համառ։ Սակայն խոյ-կանայք դրա հետ մեկտեղ կարող են լինել նաև ագրեսիվ։ Նրանք առանձնանում են հիվանդագին համառությամբ, ու եթե որևէ մեկը փորձի հերքել նրանց ճշմարտացիությունը, կատաղության մեջ են ընկնում։ Այս կանանց համար կարևոր է, որ վերջին խոսքն իրենցը լինի։

Կարիճ

Այս կանայք սովորաբար լինում են խելացի ու գեղեցիկ։ Բայց ահա եթե նրանք ձեզանից որոշեն վրեժ լուծել, փախչեք։ Ընդ որում արտաքինից նրանք կարող են հանգիստ թվալ, բայց ձեր արած սխալը դեռ երկար կհիշեն։ Այս կանայք չեն սիրում դիմացինին բացատրել, թե ինչից են նեղացած։ Բացի այդ, մինչև նրանք վրեժ չլուծեն, չեն հանգստանա, այնպես որ ներողություն խնդրելն անիմաստ է։

Աղեղնավոր

Արտաքինից հանգիստ ու բարյացակամ այս կանայք կարողանում են վերահսկել սեփական էմոցիաները ու չեն սիրում վիճել։ Բայց ահա եթե նրանց հանդեպ սխալ գործեք, աղեղնավորները կսպասեն հարմար պահի ու կանեն ամեն ինչ, որ փչացնեն իրենց նեղացրած մարդուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: