Կենդանակերպի նշաններ, ում աստղերը օժտել են չար և բռնկուն բնավորությամբ

Խոյ. նրանք առանձնանում են իմպուլսիվությամբ և էներգիայի մեծ պաշարով: Խոյերի կողքին հնարավոր չէ ձանձրանալ, բացի այդ նրանք միշտ կհասնեն օգնության: Ցանկացած շրջապատում խոյերը ուշադրության կենտրոնում են գտնվում: Սիրում են լինել առաջատար, կենսուրախ են:

Բայց ամեն ինչ փոխվում է, երբ խոյերի տրամադրությունը վատ է: Նա պատրաստ է կոտրել, թափել այն, ինչ կընկնի ձեռքի տակ: Ընդ որում այս մարդիկ հաճախ չեն կարողանում վերահսկել սեփական գործողությունները:

Երկրորդ տեղում են կարիճները: Առօրյա կյանքում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ այս մարդիկ կարողանում են բարկանալ: Հանգիստ ու ժպտերես կարիճները նույնիսկ կարող են անմեղ ու պարզամիտ մարդու տպավորություն թողնել:

Սակայն արտաքինը հաճախ խաբուսիկ է լինում: Ցանկացած խնդիր կարիճների համար կարող է վերածվել դրամայի: Նրանք լցվում են անկառավարելի էմոցիաներով, որոնք զսպելը անհնարին է թվում: Սակայն երբ կարիճները հանդարտվում են, նորից սկսում են մտերիմներին սեր ու բարություն նվիրել:

Понравилась статья? Поделиться с друзьями: