Կենդանակերպի այս նշանների կանանց համար տղամարդիկ պատրաստ են ցանկացած խենթության 

Կարիճ

Հանուն Կարիճ նշանի կանանց, տղամարդիկ պատրաստ են շատ բաների միջով անցնել։ Այս նշանի ներկայացուցիչները ունակ են արբեցնել տղամարդկանց իրենց կախարդանքով։ Կարիճ-կինը կարող է տղամարդուն ցույց տալ բոլորովին այլ աշխարհ՝ խորը զգացմունքների, անսանձելի կրքի և արբեցնող սիրո աշխարհը։ Շատ տղամարդիկ պատրաստ են հրաժարվել ամեն ինչից և գնալ ամենախիզախ արարքների՝ հանուն այս նշանի չքնաղ ներկայացուցիչների։

Առյուծ

Առյուծ-կինը միշտ ցանկանում է տեսնել տղամարդու սիրո ապացույցը։ Հանուն Առյուծների՝ տղամարդիկ հաճախ իրագործում են ամենախենթ արարքները։ Նրանց ոտքերի տակ են նետում մեծ շնորհներ, նրանց գրավում են մեծ ջանքերի շնորհիվ։ Այդպիսի կնոջը դժվար է ստանալ։ Առյուծ նշանի կինը միշտ մոտիվացնում է տղամարդուն խելագար, ասպետական արարքների, որոնք ապացուցում են նրա ուժը։ Տղամարդը պետք է արժանի լինի նրան և հենց այդ պատճառով Առյուծ-կինը սպասում է անընդհատ սիրահետման և ուշադրության։

Երկվորյակ

Երկվորյակ կինը ունակ է հիացնել և կախարդել իր անտեսանելի ձգողականությամբ։ Այս նշանի ներկայացուչուհիները խենթացնում են տղամարդկանց։ Երկվորյակները կարողանում են այնպես գլխապտույտ առաջացնել տղամարդկանց մոտ իրենց անհավանական թեթևությամբ և բազմակողմանիությամբ, որ հանուն նրա կգնան ամենախենթ արարքների։ Այս անզուսպ աղջնակը միշտ մնում է մի փոքր խենթ և առաջվա պես երիտասարդ՝ որքան էլ որ լինի նրա տարիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: