Կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Փափազյան 2-րդ նրբանցքի, Սահյան, Ս.Սաքոյի, Վաղարշյան փողոցներով պարփակմած թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա գյուղերի գազասպառողների, «ԵրՌու», «Վովսամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին» ՍՊԸ-ի, սեփականատեր Ալավերդյան Հովհաննեսի, «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ», «Ծովածոց», «Նոյ Լենդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը։

10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Հացավան, Գեղարդ գյուղերի և Ձորաղբյուր գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: