«Կարմիր բերետավnրները շատ ճիշտ արեցին, քիչ արեցին․․․»․ Արփինե Փարսադանյանի հուզիչ մեկնաբանությունը

Արփինե Փարսադանյանը գրում է․ «Հերոս Վարազդատն է։ Գեղարքունիքի մարզ , գյուղ Ծովագյուղ։ Մեր հերոսը, ով պատերազմի ժամանակ կորցրեց երկու ձեռքերը, և տվեց մեզ ապրելու հնարավորություն։ Խոսքերն ավելորդ են։

Անկախ սխալներից, Նիկոլ Փաշինյանի ազնվության, արդարության և մարդկային արժեքների վրա չեմ կասկածել, չգիտեմ ով ոնց, իմ համար կյանքում դա կարևոր հատկանիշներից մեկն է։ Մինչև վերջ լինելու եմ հայրենիքիս կողքին, վարչապետի հետ։

Դուք որպես տղամարդ զրո եք, որովհետև եթե մարդը տարիներ շարունակ զբաղեցրել է պաշտոն և աշխատել է պետական կառավարման համակարգում, ու այսօր իր քաղաքում, իր ժողովրդի մեջ վարչապետին հայհnյանքներ տալով ուզում է տղամարդ ձևանալ։

Ասեմ ձեզ, որ դուք վաղուց չպետք է աշխատեիք պետական կառավարման համակարգում և ձեզ նույնիսկ ձերոնք չեն հարգում, ուղղակի լափել էք իրար հետ, դրա համար հիմա իրարից զզվելով քայլում եք միասին։ Կարմիր բերետավորները շատ ճիշտ արեցին, քիչ արեցին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: