Կապուտան գյուղի դաշտերում մարդու գա նգ և դ ի է հայտնաբերվել։ Ահա, թե ինչ է պարզվել

Երեկ՝ ապրիլի 28-ին, Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ գյուղի դաշտում մարդու գանգ կա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասել են. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի

ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները բարեհաճեն։ Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։ Ստիպված վարչական շրջանի ղեկավար Սերոբ Միքայելյանն է ահազանգել, որ նոր 1 ժամ հետո ոստիկաններն ու քննիչները բարեհաճել են ժամանել։

Որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանության ղեկավար կազմից»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: