Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. Ո՞վ է վարչապետից թաքցնում ՌՈ-ում տիրող բարքերը․

«Առաջին լրատվական»-ը նախօրեին անդրադարձել էր ՀՀ Ռազմական ոստիկանությունում տիրող բարքերին։ Գրել էինք, որ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը չի տիրապետում բանակի հետ կապված օպերատիվ իրավիճակին, ՌՈ-ի վերահսկողությունը բանակում զրո է, ինչն էլ հանգեցնում է բանակում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերի հաճախակի կրկնության։ Բաղդասարյանը հեղափոխությունից հետո էլ՝ առ այսօր, համակարգում զբաղված է կոռուպցիոն գործարքներով, կադրային առևտրով։

Աշխատակիցներին միտումնավոր, առանց հիմքի աշխատանքից հեռացնում է, ապա վերականգնելու համար 4-6 հազար ԱՄՆ դոլար է պահանջում։ Բացի դրանից՝ սպառնալիքի ու վախի մթնոլորտում է պահում աշխատակիցներին, որպեսզի նրանցից ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել այդ խնդիրների, իր կոռուպցիոն գործարքների մասին։

ՌՈ ներկա ու նախկին աշխատակիցների խոսքով՝ Արթուր Բաղդասարյանը նախորդ ՌՈ պետերից, հատկապես Լևոն Երանոսյանից ավելի կաշառակեր է։ ՌՈ ներկա ծառայողների խոսքով՝ Բաղդասարյանը, բացի կադրային առևտրից, նաև վաճառում է իրենց հատկացված վառելիքը, որը պահվում է մարզային ստորաբաժանումներից։ Որոշ տեղեկություններով՝ ամսական մոտ 20-30 տոննա բենզինի վաճառք է իրականացվում ՌՈ պետի միջոցով։

Մեր տեղեկություններով՝ ՌՈ այն աշխատակիցները, ովքեր համարձակվում են բողոք-նամակներ գրել վերադասին՝ Պնախարար Դավիթ Տոնոյանին կամ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, այդ նամակները առանց տեղ հասնելու վերադարձվում են Արթուր Բաղդասարյանին, և նա կանչում ու հաշվեհարդար է տեսնում նամակի հեղինակների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: