«Ծնունդդ շնորհավոր, սեր». Էրիկի կնոջ շնորհավորանքը ամուսնուն

Երգիչ Էրիկ Կարապետյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Շոուբիզնեսի մի շարք հայտնիներ շնորհավորել էին վերջինիս, Էրիկն էլ այդ հրապարակումներով կիսվել էր ինստագրամյան իր էջում։

Օրվա առթիվ երգչին շնորհավորել էր նաև կինը՝ Սվետլանա Իշխանյանը, ով հրապարակած համատեղ լուսանկարին կից գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, սեր»։ Հավելենք, որ StarNews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Էրիկը հյուրընկալվել էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ»

հաղորդմանը և անձնականի մասին խոսելիս նշել էր. «Ես կարծում եմ, որ գոյություն ունի տուն, տան պատեր, և էն ինչ-որ տեղի ա ունենում տան պատերի ներսում, պետք ա մնա տան պատերի ներսում։ Ինձ պետք է սիրեն իմ երգի համար և իմ երգը պետք ա հետաքրքրի հանդիսատեսին»։

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: