Խոսակցություններ են ինձ հասնում, որ տղայիս տվել են բիզնես, անթիվ փողեր…

Լիաննա Խաչատրյանն իր էջում գրել է. Հարգելիներս ցանկանում եմ մի բանի մասին խոսել։ Որքան ժամանակ է խոսակցություններ են ինձ հասնում, որ Էրիկ Խաչատրյանին` որդուս տվել են` բիզնես, անթիվ գումարներ ու ապահովել են ամեն ինչով (անգամ տնով)։ Ուզում եմ ասել, որ դա չի համապատասխանում

իրականության հետ, պարզապես շա՜տ մարդիկ, շա՜տ գեղեցիկ կերպով ձևացրին, որ ամեն բանով օգնել են Էրիկին։ Դրա փոխարեն ձեռք բերեցին բոլորի մոտ մեծ անուն, բայց որքան փորձեցի լռել և չնկատելու տալ ամեն բան ավելի խորացավ։

Որոշեցի խոսել և ասել, որ ոչ մի բան չի փոխվել մեր կյանքում։ Մենք ապրում ենք նույն կյանքով ինչպես մինչև պш տերազմ, աշխատում ենք, իսկ այժմ նաև փորձում բուժել մեր տղային, ում խնդիրների մասին շատ արագ մոռացան բոլորը։

Բայց այսքանի հետ մեկ տեղ ես շնորհակալ եմ էն մարդկանցից, ովքեր իմ կողքին են եղել: Եվ ամենա առաջնայինը շնորհակալ եմ Աստծուց, որ հետ բերեց Իմ Լույսին ու ես շարունակում եմ աղոթել մեր մյուս տղաների վերադարձի համար և խոնարհվում եմ մեր բոլոր Անմш հացած Հերոսների առաջ։ Կուզեմ, որ սա տարածեք և շատ մարդիկ իմանան իրականությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: